ԱՄՆ-ի պետքարտուղար Մարկո Ռուբիոն շաբաթ օրը հեռախոսազրույց է ունեցել ռուսաստանցի պաշտոնակից Սերգեյ Լավրովի հետ՝ վերջին բանակցությունների վերաբերյալ տեղեկություն ստանալու նպատակով։ «Մի կողմից, մենք փորձում ենք խաղաղության հասնել և վերջ դնել շատ արյունալի, թանկարժեք և կործանարար պատերազմին, ուստի որոշակի համբերություն է պահանջվում։ Մյուս կողմից, մենք զուր վատնելու ժամանակ չունենք։ Աշխարհում շատ այլ բաներ են տեղի ունենում, որոնց մենք նույնպես պետք է ուշադրություն դարձնենք»,- ընդգծել է Ռուբիոն։               
 

«Կոտայքում ակնառու է պետական հոգածությունը զբոսաշրջային ոլորտի նկատմամբ»

«Կոտայքում ակնառու է պետական հոգածությունը զբոսաշրջային ոլորտի նկատմամբ»
28.09.2013 | 12:39

Այս տարի Հայաստան է ժամանել 321 հազար 279 զբոսաշրջիկ, 2012-ին՝ 276 հազար 300։ Անցած տարվա համեմատ ցուցանիշն ավելացել է 14 տոկոսով։ Կոտայքի մարզի զբոսաշրջային ներուժի շուրջ զրուցում ենք Կոտայքի փոխմարզպետ ԿԱՐԵՆ ՄԱՐԳԱՐՅԱՆԻ հետ։

-Կոտայքի մարզն ունի մշակութային հարուստ ավանդույթներ,- նշում է փոխմարզպետը։- Մարզը 3 տարածաշրջաններ է ներառում՝ Հրազդանի, Աբովյանի և Եղվարդի, որոնցից յուրաքանչյուրն ունի իր մշակութային առանձնահատկությունները, որոնք լավ հիմք են հանդիսանում մարզում զբոսաշրջությունը զարգացնելու գործում։ Հայտնի է, որ Կոտայքը զբոսաշրջային մարզ է, դեռևս 2011 թվականին հաստատվել է մարզի զարգացման քառամյա ծրագիր, որտեղ առանցքային դերակատարում է հատկացված զբոսաշրջությանը՝ սկսած զբոսաշրջային տարբեր ենթակառուցվածքների զարգացումից, մինչև մարզի մշակույթի, ավանդույթների արդյունավետ համադրում արդի զբոսաշրջության պահանջներին։

-Որպես կանոն, զբոսաշրջության զարգացման գործում մեծ ներդրում ունի մասնավոր հատվածը։ Կոտայքի մարզում կա՞ պետություն-մասնավոր հատված համագործակցությունը՝ ուղղված զբոսաշրջային ենթակառուցվածքների զարգացմանը։

-Կոտայքում պետություն-մասնավոր համագործակցությունը, ի շահ տուրիզմի զարգացման, շատ ցայտուն է։ Մեզ մոտ ավելի ակնառու է պետական հոգածությունը զբոսաշրջային ոլորտի նկատմամբ։ Պատահական չէ, որ մարզում, հատկապես վերջին շրջանում, բավականին լայնորեն ընթանում է զբոսաշրջային ենթակառուցվածքների ընդլայնում և զարգացում, բազմաթիվ նոր հյուրանոցային համալիրներ եկան մաս կազմելու մարզի զբոսաշրջային ասպարեզին։ Եվ կարող եմ ասել, որ այդ կառույցները հնչեցնում են ժամանակի խոսքը զբոսաշրջության բնագավառում։ Կարծում եմ՝ պետական հոգածությունն առաջիկայում ևս իր դրական ազդակները կհաղորդի, և մենք կկարողանանք ծրագրային հենքով նախատեսված այն բոլոր դրույթները, որոնք ուղղակիորեն միտված են տուրիզմի զարգացմանը, կյանքի կոչել։

Զրուցեց Լիլիթ ԳՐԻԳՈՐՅԱՆԸ

Դիտվել է՝ 3314

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ